Ամփոփել է վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթը

2011-09-02

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունն հայտարարել էր   վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ: Մրցույթն անցկացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի` 18.05.2010թ. N 393-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով վերապատրաստման և  վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգի» 7-րդ և 8-րդ կետերի պահանջներին  համապատասխան:

Մրցույթին մասնակցելու համար դիմել էր 7 կազմակերպություն.
1. «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ
2. «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների» հիմնադրամ
3. Խ.Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարան
4. «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա
5. «Կրթության առանց սահմանի» ՀԿ
6. Վանաձորի Հովհ. Թումանյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտ
7. ՀՀ Լոռու մարզ, Ստեփանավանի թիվ 2 միջն. դպրոց

Մրցութային շեմը հաղթահարել է 6 կազմակերպություն.
1. «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ
2. «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների» հիմնադրամ
3. Խ.Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարան
4. «Կրթության առանց սահմանի» ՀԿ
5.  Վանաձորի Հովհ. Թումանյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտ
6. «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։