Մրցույթ վերստուգողի թափուր պաշտոնների համար
2011-09-01
-տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենթ) մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն և մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացնելու օրվան նախորդող վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձ, կամ`
-բարձրագույն կրթություն և մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացնելու օրվան նախորդող վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն չորս տարվա մասնագիտական աշխատանքի փորձ:
Մրցույթին մասնակցելու նպատակով մասնագիտական աշխատանք է համարվում` հաշվապահական հաշվառման, ֆինանսական, հարկային, աուդիտորական, տնտեսագիտական այլ բնագավառներում ղեկավար աշխատողի, մասնագետի, փորձագետի, հաշվապահի, իրավաբանի, մեթոդաբանի, վերահսկիչի, ֆինանսական գծով տեսուչի, խորհրդատուի, գիտական աշխատողի, ինչպես նաև կազմակերպությունների ղեկավարների, ֆինանսատնտեսական աշխատանքների գծով նրանց տեղակալների, ֆինանսական, հաշվապահական հաշվառման, տնտեսագիտական, իրավաբանական ստորաբաժանումների ղեկավարների, նրանց տեղակալների աշխատանքը:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
-դիմում մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս)
-անձնագրի պատճենը
-դիպլոմի պատճենը
-աշխատանքային գրքույկի պատճենը
-զինգրքույկի պատճենը
-երկու լուսանկար` 3x4 չափսի:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ միասին:
Մրցույթն անցկացվում է թեստավորման եղանակով` գրավոր: Թեստային առաջադրանքներն ընդգրկում են հետևյալ բնագավառները. հաշվապահական (ֆինանսական հաշվառում), հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ, տնտեսական իրավունք, վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեությունը կարգավորող ՀՀ օրենսդրություն, ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից համակարգվող ոլորտներին վերաբերող օրենսդրական ակտեր:
Մրցույթի մասնակցության դիմումներն ու փաստաթղթերն ընդունվում են սույն թվականի սեպտեմբերի 1-ից սեպտեմբերի 16-ը ներառյալ (բացի շաբաթ և կիրակի օրերից), ժամը 0930-1230-ը, ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնում: Փաստաթղթերի ընդունումից հետո կտրամադրվի թեստային առաջադրանքների փաթեթը:
Մրցույթը կանցկացվի ՀՀ կրթության և գիտության նախարարությունում` ք. Երևան, Կառավարական 3 շենք, ս.թ. հոկտեմբերի 6-ին, ժամը 1100 -ին:
Լրացուցիչ հարցերով դիմել Կառավարական 3 շենք, 7-րդ հարկ, ՀՀ կրթության և գիտության նախարարության, ֆինանսատնտեսագիտական բաժին, հեռախոս 56-32-60:












