ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կայցելի Գեղարքունիքի մարզ
2011-08-31
Սեպտեմբերի 1-ին նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կայցելի Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի միջնակարգ և Ձորագյուղի ավագ դպրոցներ: ԶԼՄ ներկայացուցիչներին Գեղարքունիք մեկնելու և վերադառնալու համար կտրամադրվի փոխադրամիջոց: Ձեր մասնակցությունը խնդրում ենք հավաստել մինչև օգոստոսի 31-ը, ժամը 18-00-ը` զանգահարելով 52-73-43, ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն: