ՄՐՑՈՒՅԹ «UNESCO-MADANJEET SINGH PRIZE FOR THE PROMOTION OF TOLERANCE AND NON-VIOLENCE 2011» ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ

2011-08-31

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը «UNESCO-Madanjeet Singh Prize for the Promotion of Tolerance and Non-Violence 2011» մրցանակի համար հայտարարում է մրցույթ: 
Մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ անգամ և սահմանված է այն անձանց, հաստատությունների, հասարակական կազմակերպությունների համար, որոնք բացառիկ ներդրում ունեն հանդուրժողականության աջակցման և բռնության դեմ պայքարի գործում:
Յուրաքանչյուր անդամ պետություն կարող է ներկայացնել 2 թեկնածություն:
Նշված մրցույթին մասնակցելու համար  թեկնածուների  փաստաթղթերը մինչև ս.թ. սեպտեմբերի 1-ը պետք է ներկայացնել  ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության միջազգային համագործակցության բաժին: 
 Մրցանակի մրցույթի հայտաձևին կարող եք ծանոթանալ կից նյութերից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։