«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 319-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

2011-08-24

ՆԱԽԱԳԻԾ           
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է .
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի  մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին » N319-Ն որոշմամբ հաստատված կարգի`
1)6-րդ կետը լրացնել նոր նախադսությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը պետք է հրապարակվի նաև azdarar.am կայքում ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 174-Ն որոշմամբ սահմանված կարգով»:
2) լրացնել նոր 6.1 կետով հետևյալ բովանդակությամբ.
«6.1 Խորհուրդը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակելուց առնվազ երկու աշխատանքային օր առաջ սույն կարգի 6-րդ կետով պահանջվող տեղեկատվությունը տրամադրում է կրթության կառավարման պետական լիազորված մարմնին (այսուհետ` Նախարարություն), որն երկու աշխատանքային օրվա ընթացքում այդ տեղեկատվությունը հրապարակում է իր պաշտոնական ինտերնետային կայքում:»:
2) 7-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ
« 7. Մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունվում են հայտարարության երկրորդ հրապարակման օրվանից` 30 օրվա ընթացքում:»,
2) 28-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 28.1-րդ կետով.
« 28.1. Երկրորդ մրցույթի ժամանակ տնօրեն չընտրվելու դեպքում նույն օրվա ընթացքում անցկացվում է կրկնակի քվեարկություն:
 Կրկնակի քվեարկությամբ ևս տնօրեն չընտրվելու դեպքում, հաստատության խորհուրդը Նախարարություն է եռօրյա ժամկետում ներկայացնում է խորհրդի նիստի արձանագրության և տնօրենի պաշտոնի հավակնորդների անձնական գործերի պատճենները:
 Նախարարությունը հավակնորդներից որևէ մեկին, հիմք ընդունելով նշված փաստաթղթերը, որոշում է կայացնում մրցույթում հաղթող ճանաչելու վերաբերյալ և 5-օրյա ժամկետում լիազոր մարմնին ներկայացնում է առաջարկություն, սույն կարգի 34-րդ կետի պահանջի համաձայն աշխատանքային պայմանագիր կնքելու համար:»,
3)  34-րդ կետը  «տնօրենի» բառից հետո լրացնել «կամ  սույն կարգի 28.1-րդ կետի համաձայն  երաշխավորվող  հավակնորդի» բառերով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։