«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25 -Ի ԹԻՎ 532 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2011-08-24
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության հիմնական, ավագ, միջնակարգ հանրակրթական դպրոցներում, վարժարաններում, կրթահամալիրներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կարգը հաստատելու մասին» թիվ 532 որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) Որոշմամբ հաստատված` «Հայաստանի Հանրապետության հիմնական, ավագ, միջնակարգ հանրակրթական դպրոցներում, վարժարաններում, կրթահամալիրներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կարգի» (այսուհետ`կարգ) 1-ին կետի «ա» ենթակետում «42-րդ հոդվածների» բառերից հետո լրացնել «Սահմանապահ զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «ը» կետի» բառերը.
2) Կարգի 3-րդ կետի «ոստիկանության» բառից հետո և 5-րդ կետի «գ», «զ» և «է» ենթակետերում «սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության » բառերը.
3)Կարգի 5-րդ կետի «ժա» ենթակետի 2-րդ պարբերությունում «մանկավարժների» բառը փոխարինել «սպասարկող անձնակազմի» բառերով.
4) Կարգի 5-րդ կետի «ժգ» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«ժգ) Զինվորական ղեկավարն ի պաշտոնե համարվում է ուսումնական հաստատության քաղաքացիական պաշտպանության շտաբի պետը, որը համակարգում է տվյալ ուսումնական հաստատության քաղաքացիական պաշտպանության շտաբի աշխատանքները:
5) Կարգի 6-րդ կետի «դ» ենթակետի 3-րդ պարբերությունում «տեխնիկական»բառը փոխարինել «տեխնիկային» բառով.
6) Կարգի 8-րդ կետի ա) ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«ա) Վերահսկողություն է իրականացնում ուսումնական հաստատություններում ուսումնական զենք և ռազմամթերք պահելու սահմանված կարգի ապահովման նկատմամբ»:
7)Կարգի 8-րդ կետի բ) ենթակետը ուժը կորցրած ճանաչել,
8)Կարգի 8-րդ կետի դ) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) ուսումնական հաստատություններին ցուցաբերում է մեթոդական օգնություն, կատարում է հրահանգավորում, մանկավարժական կոլեկտիվի և սովորողների համար կազմակերպում է գործնական-տեսական պարապմունքներ` զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների իմացության, հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման, հանցագործություններից և վարչական իրավախախտումներից օրենքի սահմաններում պաշտպանվելու իմացության, ինչպես նաև ոստիկանություն-ուսումնական հաստատություն կապի անհրաժեշտության թեմաներով:»
9) Կարգը լրացնել նոր` 12-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«12. « Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը`
ա) աջակցում է ուսումնական հաստատությունների` զորամասերի, սահմանապահ ուղեկալների հետ կապերի ամրապնդմանը, սովորողների և զինվորական ղեկավարների հետ դաշտային պարապմունքների /հավաքների/ անցկացմանը.
բ) զորամասերի հրամանատարների, կրթության ոլորտի և այլ շահագրգիռ մարմինների հետ համատեղ սովորողների համար կազմակերպում է մարտական փամփուշտներով հրաձգություն, ռազմահայրենասիրական խաղեր, մրցումներ, այլ միջոցառումներ.
գ) կրթական ոլորտի և այլ շահագրգիռ մարմինների հետ ուսումնական հաստատություններում ստեղծում է «Սահմանապահի պատանի ընկերներ» ռազմահայրենասիրական բնույթի ակումբներ և աջակցում ակումբների աշխատանքներին.
դ) կազմակերպում է համատեղ խորհրդակցություններ շահագրգիռ նախարարությունների հետ պետական սահմանի պահպանման, քաղաքացիական պարտքի գիտակցման և այլ թեմաներով.
ե) ուսումնական հաստատությանը կցում է ուղեկալի կամ զորամասի, որը`
մշտական օգնություն է ցույց տալիս ՆԶՊ-ի և ռազմահայրենասիրական դաստիարակության կազմակերպման գործում.
զ) կազմակերպում է սովորողների այցելություններ ուղեկալ, սահմանապահ զորքերի ուսումնական կենտրոն, բաց դռների օրեր, հանդիպումներ մարտական գործողությունների մասնակիցների, մարտական պատրաստության գերազանցիկների հետ.
է)սովորողներին ծանոթացնում է ռազմական տեխնիկային, զինծառայողների կյանքին ու կենցաղին.
ը)պարապմունքների համար տրամադրում է հրաձգարաններ, ինքնաձիգ հրազեն, փամփուշտներ, այլ անհրաժեշտ միջոցներ.
թ)սովորողների հետ գործնական պարապմունքներ անցկացնելու նպատակով առաջարկում է թեկնածություններ սպաների, ենթասպաների սերժանտների կազմից.
ժ)օժանդակում է ուսումնական հաստատությունների ՆԶՊ-ի ուսումնական ու նյութատեխնիկական բազայի հարստացմանը:»
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:












