«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1716-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

2011-08-17

Նախագիծ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու և ՀՀ կառավարության 2002թ. Հունիսի 03-ի N 681-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1716-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.
1. Որոշման հավելվածով հաստատված կանոնադրության.
1) 6-րդ կետի բ) և 8-րդ կետի ա) ենթակետերը լրացնել հետևյալ բովանդկությամբ ա., բ. և գ. պարբերություններով.
«ա. բժիշկների հետդիպլոմային կրթության, վերապատրաստման, որակավորման և վերաորակավորման պարտադիր ապահովումը.
բ. բարձր որակավորում ունեցող բժշկական մասնագետների , դեղագետների, ստոմատոլոգների պատրաստումը.
գ. բժիշկների, ստոմատոլոգների, դեղագետների, միջին բուժանձնակազմի, դեղագործների գիտելիքների բարձրացման նպատակով հետդիպլոմային շարունակական կատարելագործման աշխատանքների կազմակերպումը:»:
2) 6-րդ և  8-րդ կետերը լրացնել գ1 ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ.
 «գ1. դասախոսական կազմի ինչպես նաև առողջապահության կազմակերպման, ֆինանսավորման, հանրային առողջապահության մասնագետների պատրաստումը և վերապատրաստումը»:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` մեկամսյա ժամկետում «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ կատարել սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հետ համատեղ մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին կետում նշված գործառույթների համար «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ»  փակ բաժնետիրական ընկերությանը ՀՀ պետական բյուջեով հատկացված միջոցները «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ուղղելու վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։