«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 498-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2011-08-17
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Մարտունու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու մասին» N 498-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերում «Մարտունու պետական քոլեջ» բառերը փոխարինել «Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:












