Փոփոխություններ ասպիրանտուրայի ընդունելության կարգում

2011-08-16

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի N 781-Ն հրամանով փոփոխություն է կատարվել <Հայաստանի Հանրապետությունում  ասպիրանտուրայի ընդունելության կարգը հաստատելու մասին> 2006 թվականի սեպտեմբերի 15-ին N 740-Ն հրամանով հաստատված կարգում:Փոփոխությունը վերաբերում է ասպիրանտուրայի օտար լեզվի (անգլերեն) ընդունելության քննությանը:
Նշված կարգով ( 2.2 կետ, ա ենթակետ) սահմանվել է, որ ասպիրանտուրայի դիմորդն ավարտական տարվա ընթացքում հանձնում է  անգլերեն լեզվի քննություն`
<TOEFL> (iBT) (այԲԻԹԻ) ստորին անցումային միավորին համապատասխան:
Նախորդ տարիների` միչև 2011 թ. դեկտեմբերի 31-ը <TOEFL> (ԹՕԵՖԼ) ծրագրի iTP (այԹԻՓԻ) տարբերակով հանձնած վավեր վկայագրերը ուժի մեջ են 2012-2013 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության ժամանակ:
     

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։