Հայ ուսանող-մարզիկն առաջին անգամ արժանացել է ոսկե մեդալի

2011-08-16

Հայ ուսանող ծանրամարտիկ Աղասի Աղասյանը / 77 կգ քաշային կարգ/ Չինաստանի Չենժեն քաղաքում մեկնարկած ուսանողական մարզական համաշխարհային 26-րդ ունիվերսիադայում, երկամարտում ցուցաբերելով 337 կգ ընդհանուր արդյունք, գրավել է առաջին տեղը` արժանանալով ոսկե մեդալի:
ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Արմեն Աշոտյանը շնորհավորել է հայ մարզիկներին առաջին մեծ հաղթանակի կապակցությամբ և ցանկացել նոր հաղթանակներ:

Հայաստանի Հանրապետության ուսանող-մարզիկները համաշխարհային ունիվերսիադային մասնակցում են 10-րդ անգամ: Ուսանողական խաղերում մեր ներկայացուցիչները նվաճել են14 մեդալ, այդ թվում 3-ը` արծաթ,  11-ը` բրոնզ: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ հայ ուսանող-մարզիկը համաշխարհային ունիվերսիադայում արժանանում է ոսկե մեդալի:
Համաշխարհային 26-րդ ունիվերսիադայում հայ ուսանող-մարզիկները հանդես են գալիս 5 մարզաձևերում` շախմատ, ծանրամարտ, թեքվանդո, ձյուդո, թենիս:
Հայկական պատվիրակության մասնակցությունն ուսանողական մարզական համաշխարհային 26-րդ ունիվերսիադային ֆինասավորել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։