«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ
2011-08-10
1. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման N N 5, 10 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. 2011 թվականին Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացնել 45000.0 հազար դրամ «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու համար որից՝ 32000.0 հազար դրամը, այդ թվում ինն ամսում՝ 11000.0 հազար դրամը ինստիտուտի շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքների կատարման և ինստիտուտի լսարանները, աշխատասենյակները կահավորելու, կինոբաժնի տաղավարները ժամանակակից տեխնիկայով ապահովելու նպատակով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով) և 13000.0 հազար դրամը` ինստիտուտի ուսումնառության որակի բարձրացմանը նպատակաուղղված միջոցառումների կազմակերպման նպատակով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գումարը «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշման «Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության դահլիճի վերանորոգման, «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի գազաֆիկացման ու ջեռուցման համակարգի վերանորոգման և «Աբովյանի կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի վերանորոգման աշխատանքների նախագծային առաջադրանքները կազմել և նախագծանախահաշվային փաստաթղթերը պատվիրել` վերանորոգման աշխատանքների նախահաշվային արժեքը նախատեսելով համապատասխանաբար մինչև 13640.0 հազար դրամ, 24485.0 հազար դրամ, 2450.0 հազար դրամ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:












