Շարադրության մրցույթ` «Ֆինանսական ծառայություններ. իՎնչ գիտեմ դրանց մասին»
2011-08-08
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը «Սպառողների ֆինանսական կրթության իրազեկվածության բարձրացում» ծրագրի շրջանակում հայտարարում է շարադրության մրցույթ` «Ֆինանսական ծառայություններ. իՎնչ գիտեմ դրանց մասին» թեմայով: Մրցույթին կարող են մասնակցել ավագ դպրոցների աշակերտները (10-րդ, 11-րդ, 12-րդ դասարաններր ):
Շարադրությունը պետք է արտացոլի հեղինակի մտորումները, գաղափարները, կարծիքը ֆինանսական ծառայությունների, հասարակությունում դրանց դերի և զարգացման վերաբերյալ: Շարադրությունը պետք է լինի հայերեն, 1-3 էջի սահմաններում, տպագիր:
Աշխատանքներն ընդունվում են ս/թ սեպտեմբերի 15-ից 30-ը, մինչև ժամը 15-00 :
Սահմանված են դրամական մրցանակներ`
1-ին տեղի համար` 100.000 ՀՀ դրամ
2-րդ տեղի համար` 75.000 ՀՀ դրամ
3-րդ տեղի համար` 50.000 ՀՀ դրամ
Կլինեն նաև խրախուսական մրցանակներ:
Մանրամասների համար կարող եք այցելել www.fsm.am կայքը կամ զանգահարել 58-23-22 հեռախոսահամարով: