«ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
2011-08-03
ՆԱԽԱԳԻԾ
1.«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը հանձնված «Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված Երևան քաղաքի Աճառյան 20/4 հասցեում գտնվող 6664 քառ.մետր մակերեսով խաղային մարզադաշտը հետ վերցնել և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Տեխնիկական կենտրոն ակադեմիա» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն)` «Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզա¬դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից հաստատված ժամանակացույցով մարզումներ և մրցումներ անհատույց անցկացնել թույլատրելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ընկերության հետ համատեղ ապահովել անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը` դրանում նախատեսելով դրույթ, ըստ որի ընկերությունը պարտավորվում է ապահովել սահմանված ստանդարտներին համապատասխան խաղային մարզադաշտի վերանորոգման, բարեկարգման և կառուցապատման աշխատանքների կատարումը` պայմանագրով նախատեսված ժամկետներում և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով ընկերության միջոցների հաշվին:












