<ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ> ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱUՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1894-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱ
2011-08-03
ՆԱԽԱԳԻԾ
1. Հասատել <Երևանի պետական համալսարան> պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաuտանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 13-ի <Երևանի պետական համալսարան> պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 15-ի N 1222-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» N 1894-Ն որոշումը:
3. <Երևանի պետական համալսարան> պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև <Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի <գ>, <ե> և <է> կետերով նախատեսված լիազորությունները վերապահել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 15-ի <Երևանի պետական համալսարանի մասին> N 1222-Ն որոշման 2.1-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
<Երևանի պետական համալսրան> պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրավունք ունի իրականացնելու ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեuակները`
1) բարձրագույն, միջին, հետբուհական մաuնագիտական, հանրակրթական և լրացուցիչ կրթության կազմակերպում,
2) oտարերկրյա դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում,
3) մշակույթի բնագավառում կրթական գործունեության իրականացում
4) գիտամանկավարժական կադրերի պատրաuտում, վերապատրաստում, որակավորման բարձրացում,
5) գիտահետազոտական, գիտատեխնիկական, արտադրական աշխատանքների իրականացում, դրանց արդյունքների առևտրայնացում,
6) խորհրդատվական, փորձագիտական ծառայությունների մատուցում,
7) հրատարակչական, տպագրական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում,
8) միջազգային ուսումնական և գիտատեխնիկական ծրագրերի իրականացում,
9) ԵՊՀ աշխատողների, սովորողների և այլ անձանց հանրային սնդի, հանգստի, բուժման, կենցաղի կազմակերպում և սպասարկում:
5. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:












