«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 2307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

2011-07-26

ՆԱԽԱԳԻԾ
Հայաստանի  Հանրապետության  կառավարությունը  որոշում  է.
1.Հայաստանի  Հանրապետության  կառավարության  2005 թվականի  դեկտեմբերի  22-ի  «Հայաստանի  Հանրապետության  բարձրագույն  կրթության  համակարգում  կրեդիտային  համակարգի  ներդրման  մասին»  N 2307-Ն որոշման  մեջ  կատարել  հետևյալ  փոփոխությունները`
1)որոշման  2-րդ  կետի`
ա. 3-րդ  պարբերությունը  շարադրել  նոր  խմբագրությամբ` 
«Բակալավրի  աստիճան  ստանալու  համար  սահմանվում  է  առնվազն  240, ոստիկանական  մասնագիտությունների  համար`  առնվազն  180 կրեդիտ»,
բ. 4-րդ  պարբերությունում «180» թիվը  փոխարինել «240»թվով:
2.Սույն  որոշումն  ուժի  մեջ  է  մտնում  պաշտոնական  հրապարակմանը  հաջորդող  օրվանից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։