Ստեղծվել է հանրապետական ընդունող հանձնաժողովը

2011-07-21

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով ստեղծվել է պետական եվ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2011-12 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) հանրապետական ընդունող հանձնաժողովը, որը սահմանված ժամկետում ապահովելու է անվճար և վճարովի ուսուցման մրցույթների արդյունքների ամփոփումը:
Հանձնաժողովը ձևավորվել է հետևյալ կազմով.

Ա.Աշոտյան           - ՀՀ կրթության և գիտության նախարար, նախագահ,
Ա.Ավետիսյան      - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ,
Մ.Մկրտչյան        - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ,
Ա.Սարգսյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ,
Հ.Կարումյան      - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության      ներկայացուցիչ,
Գ.Խաչատրյան    - ՀՀ կառավարության աշխատակազմի «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն,
Կ.Նասիբյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի բաժնի պետ,
Ռ.Սուքիասյան    - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն  և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ, պատասխանատու քարտուղար,
Ա.Բաղդասարյան    - ՀՀ  կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ,
Ա.Սիմոնյան              - Երևանի պետական համալսարանի ռեկտոր,
Ո.Մարուխյան          - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար,
Հ.Թոքմաջյան          - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր,
Կ. Աթոյան                 - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր,
Ռ.Միրզախանյան    - Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր,
Ս.Զոլյան                     -Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր,
Շ.Շահինյան              - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար,
Ա.Մազմանյան          - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր,
Ա.Իսաբեկյան            - Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր,
Դ.Դումանյան            - Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր,
Վ.Առաքելյան            - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր,
Ա.Թարվերդյան         - Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտոր,
Վ.Գրիգորյան             - Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար,
Գ.Խաչատրյան          - Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր,
Ռ.Հակոբյան             - Գավառի պետական համալսարանի ռեկտոր,
Յու.Սաֆարյան        - Գորիսի պետական համալսարանի ռեկտոր,

Բ.Մակիչյան         - «Պետության կողմից հավատարմագրված հայկական համալսարանների      ռեկտորների խորհուրդ» ՀԿ-ի նախագահ, Հյուսիսային համալսարանի ռեկտոր,
Ս. Օհանյան           -  Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։