Դասարան անիվների վրա

2011-07-19

Հուլիսի 20-ին, ժամը 930-ին Հանրապետության հրապարակից կմեկնարկի ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվերով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կողմից իրականացվող «Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագրի «Դասարան անիվների վրա» նախագիծը: Երթի մեկնարկի արարողությանը կմասնակցի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նախագծի երթուղին է Երևան-Եղեգնաձոր-Գորիս-Շուշի-Ստեփանակերտ-Ասկերան-Ամարաս-Գանձասար-Տաթև-Նորավանք-Երևան: Նախագծում ներգրավված են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 6-11 դասարանների աշակերտները:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։