«ԳԵՈՐԳԻ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2011-07-18
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Գեորգի Ալեքսանդրի Բաղդասարյանին /ծնված 1993 թվականի հուլիսի 26-ին, ք. Երևան, Վարդանանց փող., 22շ., բն. 70, 2010 թվականին ընդունվել է ԱՄՆ Կալիֆորնիայի համալսարան, որը աշխարհում բարձր վարկանիշ ունեցող ուսումնական հաստատություններից է /պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում մինչև ուսումնառության ավարտը` 2014 թվականի գարնանային զորակոչ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից:












