«ՄՀԵՐ ՎԱԶՐԻԿԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2011-07-12
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Մհեր Վազրիկի Պետրոսյանին, (ծնվ. 1988 թվականի փետրվարի 2-ին,ք. Երևան, Նորքի 17-րդ փող., տուն 6, 2011 թվականին ընդունվել է ԱՄՆ Յուտահի համալսարան, որը աշխարհում բարձր վարկանիշ ունեցող բուհերից է), պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում մինչև ուսումնառության ավարտը` 2012թ. աշնանային զորակոչ:
2. Մհեր Պետրոսյանը պարտավորվում է ուսումնառությունն ավարտելուց հետո վերադառնալ Հայաստանի Հանրապետություն` համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ կնքված պայմանագրի:












