«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 439 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2011-07-12
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի «Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգը և հանրակրթության պետական չափորոշիչը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի N 771-Ն և հունիսի 17-ի N 900–Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 439-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 2 հավելվածի աղյուսակ 2-ի «Հիմնական դպրոցի հենքային ուսումնական պլան» բաժնի`
ա. «ֆիզ.կրթ., ՆԶՊ և անվ. կենս.» տողի 2-4-րդ սյունակներում «3» թիվը փոխարինել «2» թվով,
բ. « Ընդամենը» տողի 2-րդ սյունակում «23» թիվը փոխարինել «24» թվով, 3-րդ սյունակում` «25» թիվը` «26» թվով, 4-րդ սյունակում «27» թիվը` «28» թվով,
գ. Հիմնական դպրոցի հենքային ուսումնական պլանի բացատրագրի «թ» ենթակետում «2-4 դասարաններում`» բառերից հետո «նաև» բառը փոխարինել «Շախմատ և» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:












