Որակյալ կրթությունը` աշխատաշուկայում տեղ գտնելու գրավական

2011-07-11

«Ուսանողների դերն ու ներգրավվածությունը Բոլոնիայի գործընթացում» թեմայով ուսանողական միջազգային ամառային դպրոցը, որը մեկնարկել էր հուլիսի 3-ին Ծաղկաձորում և կազմակերպվել էր Հայաստանի և Լեհաստանի  Բոլոնիայի գործընթացի համանախագահության ստանձնման շրջանակում, ավարտել է աշխատանքները:
Ամառային դպրոցի փակման պաշտոնական արարողության մասնակցել է Վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ողջունելով ներկաներին՝ Վարչապետը ներակայացրել է հայաստանյան կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումներըÖ‰ Ըստ նրա` ժամանակակից աշխարհում կրթությունը պետք է լինի հարատև, շարունակականÖ‰ «Մարդն իր կյանքի ընթացքում պետք է մշտապես սովորի, հետևապես պետության կրթության համակարգն էլ պետք է կառուցված լինի այդ եղանակով»,-նշել է կառավարության ղեկավարը` շեշտելով, որ կրթական համակարգը պետք է կառուցվի ժամանակակից գիտելիքի վրաÖ‰ Նրա խոսքով` այդ շղթայում կենտրոնական դեր են կատարում համալսարաններըÖ‰ Վարչապետը, ուշադրություն հրավիրելով լիսաբոնյան հռչակագրին, որը նկարագրում է թե համալսարաններն ինչ նշանակություն ունեն հասարակության մեջ, հայտնել է, որ դրանք ոչ միայն կրթելու, այլև գիտելիքը հասարակությանը կապելու համար ենÖ‰ Տիգրան Սարգսյանի խոսքով` կրթված է համարվում այն հասարակությունը, որը տարվա ընթացքում ավելի շատ նորարարություններ է կարողանում գրանցելÖ‰ «Հայաստանում մենք ունեինք պետական և մասնավոր համալսարաններ, որոնց թիվը հասնում էր 100-ի, բայց կրթության որակի տեսանկյունից դրանք չէին համապատասխանում տարրական չափանիշներինÖ‰ Կրթական բարեփոխումների շրջանակում մեր առաջին քայլը խիստ չափանիշների սահմանումն էրÖ‰ Այս պայմանները ներառում են ինչպես տարածք, ենթակառուցվածքներ, այնպես էլ որակյալ դասախոսական կազմ ունենալու հարցերÖ‰ Նման պարագայում խնդիր է առաջանում. եթե նման չափանիշներով համալսարաններ հայտնվեն շուկայում, ինչպիսիՎ մրցակցություն պետք է լինի նրանց միջևÖ‰ Մենք ասում ենք, որ մրցակցությունը պետք է լինի արդար և ազնիվÖ‰ Պետությունն էլ իր պահվածքով իրավունք չունի շուկայական շեղումներ մտցնել այդ գործընթացում` ֆինանսական «ներարկումը» դարձնելով արդար ու ազնիվ»,- ասել է վարչապետը` ընդգծելով, որ նման պայմաններ ապահովելու համար անհրաժեշտ է նաև այլ ծառայություն` ակրեդիտացիայի մատուցում, որը սահմանում է հստակ չափանիշներ ակրեդիտացիայի համարÖ‰
Վարչապետի խոսքով` հավատարմագրող այդ սուբյեկտը պետք է ունենա համապատասխան կարողություններ` գործընթացը կազմակերպելու համարÖ‰ «Իսկ հավատարմագրում կնշանակի, որ այդ համալսարանները ունեն բարձր որակներÖ‰ Հավատարմագրված համալսարանները ազդակ են ապագա ուսանողների համար` լավագույն բուհերի միջև ընտրություն կատարելու համար»,- նշել է կառավարության ղեկավարը` հաջորդ շահագրգիռ սուբյեկտը համարելով համալսարաններին, որոնք անցնելով ակրեդիտացիա շատ հեշտությամբ կարող են իրականացնել ուսանողների փոխանակում` նպաստելով երիտասարդների` համաշխարհային կրթական ցանցում հայտնվելունÖ‰
Տիգրան Սարգսյանը հատկանշական է համարել ուսանողների դերն ու նշանակությունը, շեշտելով, որ այդ պատճառով է կարևորվում նման միջոցառումների անցկացումըÖ‰ Կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ նման դպրոցների կազմակերպումը Հայաստանի կողմից շարունակական բնույթ է կրելուÖ‰ Վերջում վարչապետը դիմել է ուսանողներին, ասելով. «Ստացե’ք որակյալ կրթություն, ձեռք բերեք գիտելիքներ, և դուք անպայման աշխատաշուկայում կգտնեք ձեր տեղը»Ö‰
Ամառային դպրոցի կազմակերպման աշխատանքներում ՀՀ կրթության և գիտության նախարարությունից բացի, ակտիվ ներգրավված են եղել նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի ուսանողական ազգային ասոցացիանÖ‰

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։