Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքները Հայաստանում
2011-07-01
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Եվրոպական Հանձնաժողովի «Թայեքս» գործիքի շրջանակում կազմակերպվել էին «Եվրոպասս»-ի (Europass) հիմնախնդիրներին նվիրված աշխատաժողով, որի հիմնական նպատակն էր կրթության ոլորտի շահագրգիռ մարմիններին տրամադրել տեղեկատվություն Բոլոնիայի գործընթացի շրջանակում «Եվրոպասս»-ի ներդրման և իրագործման, ինչպես նաև շարժունության, զբաղվածության և համացանցի ստեղծան վերաբերյալ:
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել է ԵՄ լավագույն փորձը, գործող մոտեցումները, չափանիշներն ու սկզբունքները: Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության, էկոնոմիկայի նախարարությունների, պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, բուհերի ուսանողական խորհուրդների և կրթության ոլորտի այլ կառույցների ներկայացուցիչներ: Աշխատաժողովին մասնակցում էին նաև փորձագետներ Իտալիայից, Չեխիայից և Լատվիայից: