Հայտարարվում է մագիստրատուրայի ընդունելություն

2011-07-01

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը հայտարարում է 2011-2012 ուսումնական տարվա մագիստրատուրայի 2-րդ փուլի /վճարովի հիմունքներով առանց տարկետման իրավունքի/  ընդունելություն /առկա ուսուցում/
Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.
1.Դիմում ռեկտորի անունով /գրվում է տեղում/
2.Անձնագրի պատճենը
3.Դիպլոմի  և դիպլոմի հավելվածի  /միջուկի/ բնօրինակը և պատճենը 
4.Տեղեկանք
•նախորդ ուսումնառության ծրագրում ցուցաբերած ընդհանուր առաջադիմության գումարային միջին գնահատականի,
•մասնագիտական առարկաներից  ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականի,
•ոչ մասնագիտական առարկաներից  ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականի մասին
5.Ինքնակենսագրություն
6.4 լուսանկար /3x4 չափի /
7.Տպագրված կամ տպագրման ընդունված գիտական աշխատությունների, թեզիսների ցուցակը  /դրանց առկայության դեպքում/:

2-րդ փուլի` վճարովի հիմունքներով, /առանց տարկետման իրավունքի/ մագիստրատուրայի ընդունելությունը կկատարվի  հունիսի 20-ից հուլիսի 21-ը   և   օգոստոսի 24-ից օգոստոսի 29-ը:

Երևան, Տիգրան Մեծի 17, ՀՊՄՀ ռեկտորատ, 206  սենյակ,   հեռ. 51-64-68

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։