Մրցումներ՝ նվիրված Գարեգին Նժդեհի ծննդյան 125-ամյակին
2011-06-30
Երևանում կայացել է Գարեգին Նժդեհի ծննդյան 125-ամյակին նվիրված դպրոցականների << Դիպուկ հրաձիգ>> հանրապետական մրցումների եզրափակիչ փուլը, որին մասնակցել են հանրապետության բոլոր մարզերը և Երևանը ներկայացնող 18 թիմ:
Առաջին տեղը գրավել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի թիվ 9 միջնակարգ դպրոցի, երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար` Կոտայքի մարզի Գեղաշենի և Գյումրու թիվ 12 դպրոցների թիմերը:
Տղաների անհատական առաջնությունում առաջին տեղը գրավել է Սյունիքի մարզի Կապանի թիվ 1 դպրոցի աշակերտ Տիգրան Հարությունյանը, երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար՝ Գեղարքունիքի մարզի Մարտունու թիվ 2 դպրոցի սաներ Արմեն Մնացականյանը և Գագիկ Բաղիշջանյանը: Աղջիկների անհատական առաջնությունում առաջին տեղը գրավել է Վանաձորի թիվ 19 դպրոցի աշակերտուհի Սերինե Չիլինգարյանը, երկրորդը` Կապանի թիվ 1 դպրոցի աշակերտուհի Մարիանա Գասպարյանը և երրորդը` Քանաքեռ - Զեյթուն համայնքի 127-րդ դպրոցի աշակերտուհի Անժելիկա Բդոյանը:
Հաղթող թիմերը և մրցանակակիրները պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից համապատասխան կարգի մեդալներով և վկայագրերով: