Միջազգային ամառային դպրոց Ծաղկաձորում

2011-06-30

Հուլիսի 4-ին, ժամը 1000-ին Ծաղկաձորում կմեկնարկի <<Բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում գնահատման համակարգի բարեփոխումներ>> ծրագրի շրջանակներում <<Բոլոնիան 2010 հետո` ուսանողների դերն ու ներգրավվածությունը գործընթացում>> թեմայով ուսանողական միջազգային ամառային դպրոցը, որին մասնակցում են շուրջ 15 երկրների ուսանող- ներկայացուցիչներ: Դպրոցի բացման պաշտոնական արարողությանը կմասնակցի և ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
ԶԼՄ ներկայացուցիչներին Ծաղկաձոր մեկնելու և վերադառնալու համար կտրամադրվի փոխադրամիջոց: Ձեր մասնակցությունը  միջոցառումանը խնդրում ենք հավաստել մինչև  հուլիսի 1-ը, ժամը 17 00-ը` զանգահարելով 52-73-43, ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։