«ԱՆՈՐՈՇ ԺԱՄԿԵՏՈՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱ

2011-06-30

Նախագիծ
«Հանրակրթության մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին համապատասխան` Հայաստանի  Հանրապետության կառավարությունը  որոշում  է.
1.Սահմանել, որ անորոշ ժամկետով պայմանագրի հիման վրա պաշտոնավարող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների  պաշտոնների համար մրցույթներն անցկացվելու են 2011 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին:
2.Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին,  Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին` Հայաստանի  Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» N 319-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան ապահովել իրենց ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների` անորոշ ժամկետով պայմանագրի հիման վրա պաշտոնավարող տնօրենների պաշտոնների համար մրցույթների անցկացումը սույն որոշման 1-ին կետով նշված ժամկետում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։