Օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունում
2011-06-29
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հուլիսի 6-ից կսկսվի Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում և գիտահետազոտական հիմնարկներում 2011-2012 ուսումնական տարվա համար օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը:
Գործընթացն իրականացվում է համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 700-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի»:












