«Կորյուն» ռազմամարզական խաղ` նվիրված ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին

2011-06-29

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՀՀ պաշտպանության նախարարությունը «Փոքր Մհեր» կրթահամալիրում կազմակերպել են Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված «Կորյուն» ռազմամարզական խաղի հանրապետական փուլը, որին մասնակցել են Երևան քաղաքի և ՀՀ մարզերի թիմերը:Հանրապետական փուլում մրցույթներ են կազմակերպվել կրակային, շարային և ֆիզիկական պատրաստությունից, քաղպաշտպանությունից, մարտավարությունից, ռազմական տեղագրությունից, ինչպես նաև ՀՀ  ԶՈՒ կանոնադրության և ռազմարվեստի պատմության վերաբերյալ գիտելիքներից:
«Կորյուն» ռազմամարզական խաղի հանրապետական փուլի հաղթող է ճանաչվել  Լոռու մարզի թիմը, իսկ երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար գրավել են  Գեղարքունիքի և Շիրակի մարզերի թիմերը: Լավագույն մասնակիցները պարգևատրվել են ՀՀ ՊՆ և ԿԳՆ պատվոգրերով, շնորհակալագրերով և արժեքավոր նվերներով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։