ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ -2011

2011-06-29

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը  2011 -2012 ուսումնական տարվա համար իրականացնում է օտարերկրացի  և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունում` Հայաստանի Հանրապետության  բարձրագույն ուսումնական հաստատություններ ու գիտահետազոտական հիմնարկներ ընդունվելու համար

1/ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/ առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով ուսանելու համար` ս.թ հուլիսի 6-ից մինչև օգոստոսի 24-ը ներառյալ,

2/ նախապատրաստական բաժնում ուսանելու համար` ս.թ հուլիսի 6-ից մինչև նոյեմբերի 11-ը ներառյալ,

3/հետբուհական ծրագրերով ուսանելու համար ` հուլիսի 6-ից մինչև նոյեմբրի 11 –ը, իսկ հեռակա բաժիններում ուսանելու համար հուլիսի 6-ից մինչև ս.թ. սեպտեմբերի 20-ը ներառյալ:

Փաստաթղթերը  Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն ներկայացվում են դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից,
բարձրագույն ուսումնական հաստատության կողմից .
 օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով.
փոստով /այդ թվում `էլեկտրոնային փոստով /` նախարարության պաշտոնական հասցեով:
Դիմորդները ներկայացնում են`
1/ դիմում` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի անունով
2/ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից տրամադրված դիմում-հարցաթերթիկ` համաձայն  կցված ձևի
3/ անձնագրի բոլոր էջերի պատճենները,
4/ ծննդյան վկայականի պատճենը` պետական նոտարի վավերացմամբ կամ մկրտության վկայական,
5/ միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթության վկայականի պատճենը թվանշաններով հյուպատոսական կամ պետական նոտարի վավերացմամբ,
6/ բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջության մասին, այն կարող է տրված լինել նաև ՀՀ բժշկական կազմակերպությունների կողմից
7/ 3x4 չափսի 4 լուսանկար,
8/ ինքնակենսագրություն
9/հետբուհական մասնագիտական կրթություն ստանալ հայցողների համար` ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ` 20 էջի սահմաններում, հայերենով, ռուսերենով կամ անգլերենով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։