ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2011-06-29

Հունիսի 30-ին  ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Հայաստանի Հանրապետության մասնագիտական կրթության հավատարմագրման չափանիշները հաստատելու մասին»,
«Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշումն ուժը կորցրած  ճանաչելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1948-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի N 1610-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի N 497-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին»,
«Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարությանը և Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին»,
«Անորոշ ժամկետով պայմանագրի հիման վրա պաշտոնավարող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների պաշտոնների համարմրցույթների անցկացման մասին»,
«Տիգրան Ալոյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում  տալու մասին»,
«Նարեկ Հարությունյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին»
ՀՀ կառավարության որոշումների և արձանագրային  նախագծերը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։