«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱ
2011-06-29
1.Հավանություն տալ`
1) Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարությանը` համաձայն N 1 հավելվածի,
2) Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` 2011-2015 թվականներին, մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 30-ը, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել ամենամյա տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի մասին:












