«Համալսարանական կառավարման աջակցության ծրագիր»(Այռեքս/IREX)

2011-06-23

«Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհուրդ» (Այռեքս/IREX) կազմակերպությունն իրականացնում է կարճաժամկետ վերապատրաստման «Համալսարանական կառավարման աջակցության ծրագիր»: Ծրագրին կարող են մասնակցեն Երևանի պետական համալսարանի,Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի, Մ. Նալբանդյանի անվան Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի, Հ. Թումանյանի անվան Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները: Մասնակցության համար դիմումները պետք է ներկայացնել մինչև ս.թ. հուլիսի 15-ը՝ «Այռեքսի» հայաստանյան գրասենյակ: Ծրագրի մանրամասներին և դիմումի ձևին կարող եք ծանոթանալ կից փաստաթղթերից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։