ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների հանրապետական մարզական խաղեր

2011-06-22

Հունիսի 25-ին, ժամը 1130-ին Դիլիջանի մարզադաշտում տեղի կունենա ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների հանրապետական 20-րդ մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որին կմասնակցեն ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը, ՀՀ Տավուշի մարզպետ պարոն Ա. Ղուլարյանը, կրթության, մշակույթի, սպորտի վաստակավոր գործիչներ:
Ժամը 1300-ին ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը կայցելի Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց և հանդիպում կունենա դպրանոցի ղեկավարության ու սաների հետ:
ԶԼՄ ներկայացուցիչներին Դիլիջան մեկնելու և վերադառնալու համար կտրամադրվի փոխադրամիջոց: Ձեր մասնակցությունը  միջոցառումներին խնդրում ենք հավաստել մինչև  հունիսի 23-ը, ժամը 1700-ը` զանգահարելով 52-73-43, ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։