Արամ Սիմոնյանը վերընտրվել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնում

2011-06-21

ԵՊՀ-ում այսօր տեղի է ունեցել խորհրդի նիստ,  որը վարել է ՀՀ Նախագահ, ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի օրակարգում ԵՊՀ ռեկտորի ընտրության հարցն էր: Խորհրդի 72 անդամներից նիստին ներկա են եղել 69-ը: Սահմանված ժամկետներում ինքնաառաջադրված միակ թեկնածուն ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների  դոկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանն էր, ով նախորդ 5 տարիներին զբաղեցնում էր ռեկտորի պաշտոնը: 
Արամ Սիմոնյանի թեկնածությանը կողմ է քվեարկել խորհրդի 60 անդամ, դեմ` 7-ը, երկու քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։