271 շրջանավարտ կստանա պետական նմուշի դիպլոմ

2011-06-21

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մայիսի 16-ից հունիսի 16-ը  ընկած ժամանակահատվածում կազմակերպվել էր ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար 2011 թվականի ամփոփիչ ատեստավորման քննությունները: Քննությունները կազմակերպվել են 10 բարձրագույն ուսումնական հաստատություններում /2 պետական և 8 հավատարմագրված ոչ պետական/: 31 մասնագիտությունների գծով ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար դիմում-հայտ է ներկայացրել 575 շրջանավարտ, որից 238-ը` չի ներկայացել քննություններին:
Քննություններին մասնակցած 66 շրջանավարտ համապատասխան մասնագիտությունների համար նախատեսված առնվազն մեկ քննական առարկայից ստացել է «անբավարար» գնահատական:
Ամփոփիչ ատեստավորման քննությունները դրական գնահատականներով հանձնած 271 շրջանավարտի ոչ պետական նմուշի նախկին դիպլոմը կփոխարինվի համապատասխան մասնագիտության և որակավորման բակալավրի պետական նմուշի դիպլոմով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։