Բանակից զորացրվածների համար ևս 42 մագիստրոսական անվճար տեղ

2011-06-20

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել ՀՀ կառավարության 05.05.2011թ. N 620-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2011/2012 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրի 42 պահուստային և թափուր մնացած տեղերը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդներին հատկացնելու վերաբերյալ: 
Հրամանի համար հիմք է ծառայել 2011 թվականի հունիսի 10-ի ՀՀ կառավարության նիստի N 29.6 արձանագրությունը:
Լրացուցիչ հատկացված տեղերը, ըստ մասնագիտությունների, կբաշխվեն պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվածների համար նախատեսված մրցույթի փաստաթղթերի ներկայացման ժամկետի ավարտից հետո:
Ընդհանուր առմամբ բանակից զորացրվածների համար այս տարի հատկացվել է 141 մագիստրոսական անվճար տեղ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։