ԹՐՓԱՆՃԵԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՐԹԱՇՆՈՐՀԻ ԾՐԱԳԻՐ

2011-06-20

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) սիրով ներկայացնում է Թրփանճեան ընտանեկան հիմնադրամի կրթաթոշակային ծրագիրը՝ 2011-2012 ուստարվա համար: Կարիքի հիման վրա շնորհվող կրթաթոշակային այս ծրագիրը նախատեսված է հոգալու սոցիալապես անապահով խավին պատկանող ուսանողների ուսման ծախսերը: 
Թրփանճեան ընտանեկան հիմնադրամի կրթաթոշակի ծրագիրը հնարավորություն է տալիս իր սաներին երկարատև ներդրում ունենալ Հայաստանի քաղաքական, հասարակական և տնտեսական զարգացման մեջ: Թրփանճեան ընտանեկան հիմնադրամի կրթաթոշակի ծրագիրը ուղղված է մասամբ հոգալու ուսանողի ուսման վարձը իր ուսումնառության ամբողջ ընթացքին, պայմանով, որ ուսանողն ունենա լավ ուսումնական առաջադիմությունÖ‰ Կրթաշնորհները կփոխանցվեն ուղղակիորեն դիմորդի ԲՈՒՀ-ին:
Թրփանճեան ընտանեկան հիմնադրամի կրթաթոշակային ծրագիրը նախատեսված է Հայաստանի պետական կամ հավատարմագրված ԲՈՒՀ-երից մեկում բակալավրատուրայում սովորող ուսանողների համար: 2011-2012 ուստարվա համար Թրփանճեան ընտանեկան հիմնադրամի կրթաթոշակային ծրագիրը կհովանավորի միայն Սյունիքի, Վայոց Ձորի և Արարատի մարզերի մշտական բնակիչ ուսանողներին: Այս կրթաթոշակային ծրագրին կարող են դիմել միայն 26 տարին չլրացած ուսանողներÖ‰
Կրթաթոշակային այս ծրագրին դիմելու համար պետք է լրացնել ՀԱՀ-ի Թրփանճեան կրթաթոշակի դիմումաձևը և պահանջվող բոլոր հիմնավորող փաստաթղթերի հետ այն հանձնել ՀԱՀ մինչև 2011 թ. օգոստոսի 9-ը: ՀԱՀ-ի դասախոսներից և շրջանավարտներից կազմված հատուկ հանձնաժողովը կուսումնասիրի դիմումները: Դիմումաձևը կարող եք ձեռք բերել նաև ՀԱՀ-ի ինտերնետային կայքից` http://www.aua.am/rural/scholarship.html և կապվելով մեզ հետ: Հանձնաժողովն իրեն իրավունք է վերապահում ուսումնասիրելու և ստուգելու դիմորդի ներկայացրած տվյալները, չափանիշերի համապատասխանությունն ու դրանք հիմնավորող  փաստաթղթերը: Հանձնաժողովի որոշումները վերջնական են և բողոքարկման ենթակա չեն:
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ԿՐԹԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ԴԻՄՈՒՄԱՁԵՎԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԵՐՊԻ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ.
ԱՐԱՐԱՏ – Պարույր Սևակի անվան N2 դպրոց, Շահումյան 16
Հունիսի 27, ժամը 12Ö‰00
ԵՂԵԳՆԱՁՈՐ – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղ, Վայքի 4
Հունիսի 21, ժամը 14Ö‰00
ԵՐԵՎԱՆ – Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուկյան դահլիճ,
Հունիսի 30, ժամը 12Ö‰00
ՍԻՍԻԱՆ – Հայաստանի պետական ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղ
Հուլիսի 11, ժամը 14Ö‰00
ԳՈՐԻՍ -Գորիսի պետական համալսարան, Ավանգարդի 4
Հուլիսի 12, ժամը 15Ö‰00
ԿԱՊԱՆ - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղ, Արզումանյան 11
Հուլիսի 12, ժամը 11Ö‰00

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։