Գիտաժողով՝ «Հանրակրթության բովանդակային բարեփոխումներ. առաջիկա խնդիրներ»

2011-06-17

Հունիսի 18-ին, ժամը 1030-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտում /Տիգրան Մեծի 67/ կմեկնարկի «Հանրակրթության բովանդակային բարեփոխումներ. առաջիկա խնդիրներ» խորագրով գիտաժողովը, որին մասնակցում են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետի պաշտոնակատար Աստղիկ Միրզախանյանը, ԱԺ պատգամավորներ, ԿԳՆ և մարզերի կրթության ոլորտի պատասխանատուներ, բարձրագույն և հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարներ ու բնագավառի  այլ ներկայացուցիչներ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։