«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1927-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

2011-06-15

ՆԱԽԱԳԻԾ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչություն ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1579-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1927-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
որոշման հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության» կառուցվածքի «Տարածքային մարմիններ» բաժինը վերակազմավորման միջոցով վերակազմակերպել.
« II. Տարածքային մարմիններ
ՀՀ կրթության պետական տեսչության Լոռու  մարզի տարածքային մարմին
ՀՀ կրթության պետական տեսչության Շիրակի մարզի տարածքային մարմին
ՀՀ կրթության պետական տեսչության Սյունիքի մարզի տարածքային մարմին
ՀՀ կրթության պետական տեսչության Գեղարքունիքի մարզի տարածքային մարմին»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։