Ռեկտորների թափուր տեղերի համար մրցույթները տեղի կունենան սեպտեմբերի 3-ին

2011-06-14

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով 2011թվականի սեպտեմբերի  3-ին, ժամը 1200-ին տեղի կունենա բաց մրցույթ «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի՝ ռեկտորի թափուր պաշտոնի համար:  Նախարարի մեկ այլ հրամանով «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)»   պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի՝ ռեկտորի թափուր պաշտոնի համար բաց մրցույթը տեղի կունենա  2011 թվականի  սեպտեմբերի  3-ին, ժամը 1100-ին:
Ռեկտորներիի թափուր պաշտոնների համար բաց մրցույթին մասնակցելու հավակնորդների՝ օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերի ընդունելությունը կկատարվի  2011թվականի հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ, ժամը 1000-ից 1300-ը  (բացի շաբաթ և կիրակի օրերից) նախարարության անձնակազմի կառավարման վարչությունում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։