«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան՝ տարրական դպրոցում

2011-06-14

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի հիմնախնդիրների վերհանման և լուծումների առաջադրման հանձնախմբի երաշխավորմամբ` 2011-2012 ուսումնական տարում տարրական դպրոցում կուսումնասիրվի «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան` անցնելով համապատասխան փորձաշրջան:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի  և ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի որոշմամբ ձևավորած մասնագիտական հանձնախմբի կողմից կազմվել է տարրական դպրոցի ծրագիր: 
Ծրագիրը կազմելուց հաշվի են առնվել ՀՀ հանրակթական դպրոցում տարրական դպրոցի քառամյա ուսուցման պահանջներն ու առանձնահատկությունները:
Առարկայի  փորձնական ներդրման համար  ընտրվել են   հանրապետության հետևյալ դպրոցները.
1.Երևան - թիվ 155, թիվ 48,  թիվ 27, թիվ 13 դպրոցներ
2. Արագածոտնի մարզ –Լուսագյուղի դպրոց, Հարթավանի դպրոց
3. Արագածոտնի մարզ - Անտառուտի դպրոց, Օրգովի դպրոց, Օշականի հիմնական դպրոց, Աշտարակի թիվ 3 դպրոց
4. Կոտայքի մարզ- Աբովյանի թիվ 7 դպրոց, Կոտայք գյուղի դպրոց, Չարենցավանի թիվ 3 դպրոց, Հրազդանի թիվ 7 դպրոց 
5. Արարատի մարզ - Արտաշատի թիվ 1 դպրոց
6. Գեղարքունիքի մարզ - Գեղամավանի դպրոց
7.Արմավիրի մարզ - Էջմիածնի թիվ 11 դպրոց, Աղավնատան դպրոց
8. Շիրակի մարզ - Գյումրու թիվ 2 դպրոց
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։