Ինտելեկտուալ խաղերի Հայաստանի բաց առաջնություն

2011-06-13

ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ`  հունիսի 12-ին տեղի է ունեցել  «ԻՎնչ, որտեՎղ, եՎրբ» խաղի Հայաստանի   բաց առաջնությունը, որ կազմակերպել էին  «Հայաստանի գիտակների ասոցիացիան» և «Ինտելեկտուալ խաղերի երևանյան ակումբը»: Ողջունելով առաջնության մասնակիցներին` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ նախարարության որդեգրած գիտելիքի կարևորման գործընթացի համատեքստում ինտելեկտուալ խաղերը դիտարկվում են հասարակության լայն շերտերի մոտ գիտելիքի վերարժևորման ու քարոզչության արդյունավետ միջոցներից մեկը:
 Հաջողություն մաղթելով բոլոր թիմերին` նախարարը պատրաստակամություն է արտահայտել հաղթողներին աջակցել նաև միջազգային առաջնություններում:
Բաց առաջնությանը մասնակցել էր 27 թիմ Երևանից, Գյումրիից, Էջմիածնից, Նոյեմբերյանից, Բերձորից և Ստեփանակերտից:
Հայաստանի բաց  առաջնությունում հաղթող է ճանաչվել «Պերեզագրուզկա» թիմը, իսկ 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար գրավել են «Հայաստան» և «ԴԱՖ» թիմերը :

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։