«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2011-06-10

ՆԱԽԱԳԻԾ
 Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի,  64-րդ հոդվածի 2-րդ մասերի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետի պահանջներին  համապատասխան`  Հայաստանի  Հանրապետության  կառավարությունը          ո ր ո շ ու մ  է.
1.Երևանի քաղաքապետարանի «Երևանի թիվ 7 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով  Երևանի քաղաքապետարանի «Երևանի թիվ 9 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2.Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի պետական արդյունաբերական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
3.Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի Ա.Բակունցի անվան պետական մանկավարժական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
4.Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Գյումրու պետական մանկավարժական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
5.ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սպիտակի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Սպիտակի պետական  քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
6.Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Սիսիանի պետական հումանիտար քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Սիսիանի պետական տնտեսագիտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` վերանվանելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Սիսիանի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության:
 7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`
1) մինչև 2011 թվականի սեպտեմբերի 1-ը ավարտել ուսումնական հաստատությունների միացման ձևով վերակազմակերպումը,
2) ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, համապատասխան հանձնման-ընդունման ակտերի կնքումն, ինչպես նաև միացման պայմանագրի և փոխանցման ակտի հաստատումը,
3) Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, երկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ` միացման ձևով վերակազմակերպված ուսումնական հաստատությունների շենքերի հետագա օգտագործման և (կամ) տնօրինման վերաբերյալ:
8. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին ապահովել`
1) ուսումնական հաստատությունների գործունեության դադարման պետական գրանցումը` տվյալ կազմակերպության միջոցների հաշվին,
2) ուսումնական հաստատությունների կանոնադրության մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխության կատարումը,
3) միացման ձևով վերակազմակերպվող ուսումնական հաստատությունների ուսանողների հետագա ուսումնառությունը:
9. Առաջարկել Երևանի քաղաքապետին` ապահովել սույն որոշման 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված պահանջների կատարումը:
10. Հայաստանի Հանրապետության  կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի ««Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1315-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 3-րդ կետում լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ` ««Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի պետական արդյունաբերական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է:»:
  11. Հայաստանի Հանրապետության  կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 24-ի   ««Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1813-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 3-րդ կետի 2-րդ պարբերության  «ՀՊՄՀ-ի Երևանի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության»  բառերից հետո  լրացնել ««և Երևանի Ա.Բակունցի անվան պետական մանկավարժական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության»  բառերը:
 12. Հայաստանի Հանրապետության  կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի   ««Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 2175-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 3-րդ կետում լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ` ««Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Գյումրու պետական մանկավարժական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է:»:
13. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի և Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հաշվարկների հիման վրա` սահմանված կարգով կատարել ծախսերի վերաբաշխում:
14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011  թվականի հունիսի 20-ից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։