ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի 08.06.2011թ 225–Ա հրամանով կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն է կիրառվել «Սիսիանի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Նաիրա Ներսիսյանի նկատմամբ: Տույժը կիրառվել է համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, որի համար հիմք է հանդիսացել ՀՀ կրթության պետական տեսչության «Թեժ գծով» ստացված ահազանգով մայիսի 2-4-ը դպրոցում իրականացված ուսումնասիրությունը և տնօրեն Նաիրա Ներսիսյանի գրավոր բացատրագիրը:
Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։