Արձագանք բաց նամակին
2011-06-06
Արձագանքելով օրերս տպագիր և էլեկտրոնային պարբերականներում հրպարակված «Որքան արժեն մայր բուհում ասպիրանտուրայի տեղերը» բաց նամակին` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանձնարարել էր ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությանը հանդիպում կազմակերպել տվյալ ուսանողների հետ, որպեսզի քննարկվի ներկայացված հիմնախնդիրը և համապատասխան ընթացք տրվի: Պարզվել է սակայն, որ վերը նշված զանգվածային լրատվամիջոցները, պատասխանատուների հավաստմամբ, տվյալ բաց նամակը ստացել են ընդամենը էլեկտրոնային փոստով, որում չկա անուն, ազգանուն, հասցե և ստորագրություն: Նշված էլեկտրոնային հասցեով ՀՀ կրթության և գիտության նախարարությունից ուղարկած նամակներն առայսօր մնացել են անպատասխան: