Երևանում կկազմակերպվի ԱՊՀ պետությունների կրթության ոլորտի աշխատակիցների 2-րդ համագումարը
2011-06-03
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել 2012 թվականին Երևանում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների՝ կրթության ոլորտի աշխատակիցների 2-րդ համագումարի նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը: Բացելով նիստը՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ համագումարը նոր հնարավորություններ կստեղծի ինչպես կրթության և գիտության ոլորտում միջպետական համագործակցության զարգացման, կրթության բովանդակության արդիականացման, նորարակական մոտեցումների փոխանակման, այնպես էլ կրթության միջոցով անդամ երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդման համար:












