Հանրապետությունում կավելանան «Պայծառ դպրոցները»

2011-06-03

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր ստորագրվել է համագործակցության հուշագիր ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Արմենթելե ընկերության միջև: Ներկայացնելով համաձայնագիրը՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է. «Նախարարությունն ունի բազմաթիվ գործընկերներ թե հասարակական, թե մասնավոր և թե միջազգային ընկերությունների հատվածում:
Այս համաձայնագիրը տարբերվում է շատ ու շատ համաձայնագրերից այն հանգամանքով, որ որպես կանոն համաձայնագրից է ծնվում համագործակցությունը, իսկ «Արմենթելի» հետ աշխատանքներն այն դեպքերից է, որ  կոնկրետ ծրագրերի վրա սկսել ենք աշխատել, որից հետո եկել ենք համաձայնագրի ստորագրման անհրաժեշտության գիտակցմանը»,-նշել է նախարարը, հավելելով, որ ծրագրերը կոնկրետ ու հստակ են և համաձայնագիրը հստակ ուրվագծում է այն ուղղությունենրը, որոնց իրականացումը հնարավոր կդառնա համագործակցության շնորհիվ: Համագործակցության հուշագրով նախատեսվում է հանրապետության  հանրակրթական դպրոցներում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ կատարել ներդրումներ, կրել սոցիալական պատասխանատվություն: ««Պայծառ դպրոցե ծրագրի միջոցով յուրաքանչյուր մարզի գյուղական համայնքի դպրոցում  ստեղծել լսարան՝ ժամանակակից համակարգիչներով հագեցած: Այդ լսարանը կծառայի որպես  դպրոցի ինտերնետ հանգույց, տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման լաբորատորիա և կմատակարարի արագ և բարձրորակ ինտերնետ: Ծրագրի մեջ այս տարվա ընթացքում կընդգրկվեն ութ դպրոց, իսկ հաջորդ տարվա սկզբին՝ ևս երկու դպրոց: Նախատեսվում է նաև հովանավորել  «Հայոց պետականություն. 5000–ամյա և 20-ամյա» խորագրով մանկապատանեկան նկարչական համահայկական երկրորդ մրցույթ-փառատոնն ու հրատարակել  համապատասխան կատալոգե,- նշել է նախարարը և հավելել, որ «ԱրմենՏելե  ընկերությունը պատաստակամ է իրականացնել մասնագիտական կողմնորոշման դասընթացներ քոլեջներում և ուսումնարաններում, ապահովել համապատասխան խորացված մասնագիտական ուսուցում և կրել որոշակի պարտավորություններ այս ոլորտում, ինչպես նաև ապահովել հասանելիությունը միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին օնլայն մասնագիտական գրադարաններին:
«ԱրմենՏելե ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն նշել է, որ ընկերությունը բարձր է գնահատում կրթության ոլորտում համագործակցությունը և վստահություն արտահայտել, որ վերջինս նպաստելու է կրթության մակարդակի բարձրացմանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։