Շարունակվում են տնօրենների հավաստագրման քննությունները
2011-05-31
Նա նշել է նաև. «Գործընթացի սկզբնական փուլում հավակնորդների ու գործող տնօրենների շրջանում կային որոշակի տարակարծություններ այս քննությունների անհրաժեշտության վերաբերյալ, սակայն այսօր քննություններին մասնակիցներն իրենք են վստահորեն պնդում, որ ձեռք են բերել կիրառական այնպիսի գիտելիքներ, որոնք հնարավորություն են տալիս բարձրացնել դպրոցներում կառավարման արդյունավետությունը»:
Մայիսի 24-27-ին հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի/հավաստագրման/ քննության համար հավաստագրված 188 հավակնորդից քննության գրավոր փուլին մասնակցել են 183-ը: Գրավոր քննության շեմը չեն հաղթահարել 11, իսկ բանավոր քննության շեմը 3 հավակնորդ: Ընդհանուր առմամբ այս երկու քննության արդյունքում նվազագույն շեմը հաղթահարել են 169 հավակնորդ: Երկրորդ փուլի չորս օրվա արդյունքներով քննության մասնակցած 371 հավակնորդներից հավաստագրման են ներկայացվել 322 մասնակից, իսկ քննությունից կտրվել են 48 մասնակից:












