2011թվականը՝ Քիմիայի տարի
2011-05-30
UNESCO-ի և IUPAC-ի նախաձեռնությամբ 2011 թ. հայտարարվել է Քիմիայի տարի, որի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել Միջազգային ընդգրկումով «Ջուրը որպես քիմիական լուծույթ» խորագրով գիտափորձ: Կարևորելով ջրի որակի և նրա աղտոտման գլոբալ խնդիրները, ծրագրի նպատակն է բարձրացնել աշակերտների հետաքրքրությունը քիմիայի նկատմամբ: Գիտափորձի համակարգումն իրականացնում է ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը: Ծրագրի իրականացմանը կարող են մասնակցել ՀՀ դպրոցականները և ուսանողները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 56-93-31 հեռախոսահամարով: