Մասնավոր կապիտալը և ավագ դպրոցները
2011-05-27
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ մի քանի ուղղություններով ՎիվաՍել-ՄՏՍ-ը և ԿԳՆ-ն արդեն իսկ իրականցնում են մի շարք նախագծեր:«ՎիվաՍել-ՄՏՍ-ը մեզ օգնում է բանաձևել կրթության բովանդակությունը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն իր հերթին նշել է, որ այս նախագիծն ունի երկու նպատակ՝ ապագա մասնագիտության ընտրության հարցում ավագ դպրոցների աշակերտներին կողմնորոշվելու հնարավորություն տալ , ոչ միայն մասնագիտության վարկանիշի, ծնողների կամ ընկերների խորհրդի, այլև ոլորտում փորձ ունեցող մասնագետների հետ շփումից ստացած տեղեկությունների վրա: Երկրորդ նպատակը, ըստ Յիրիկյանի, սոցիալական զգալի դրական ազդեցություն է լինելու աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման հարցում:
Համաձայնագրով սահմանվում են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության և կրթության ոլորտի կառույցների միջև` ավագ դպրոցների զարգացման նպատակով, երկարաժամկետ ռազմավարական համագործակցության ուղղությունները: Համաձայնագրի շրջանակում Հայաստանի բոլոր ավագ դպրոցներում կկազմակերպվեն խորհրդատվական հանդիպումներ, որոնք կանցկացվեն երկու փուլով: Առաջինի ընթացքում Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի մասնագետները կներկայացնեն աշխատաշուկայի վերլուծությունը և աշակերտներին տեղեկատվություն կտրամադրեն ՎիվաՍել-ՄՏՍ–ում առավել մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունների վերաբերյալ: Երկրորդ փուլով նախատեսված է այց ՎիվաՍել-ՄՏՍ գլխամասային գրասենյակ, որտեղ մասնագետները կներկայացնեն ընտրության առավել մեծ պահանջարկ ունեցող հինգ մասնագիտությունների ոլորտները: Նախնական փուլի համար ծրագրում ներառված են մայրաքաղաքի տաս ավագ դպրոց, որոնց թիվը մինչև տարեվերջ կհասնի քսանի:












